See All News

20.12.2023

Մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները. ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտ․ քարտուղար, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Հասմիկ Սահակյանին պարգևատրեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։





Սույն թվականի դեկտեմբերի 19-ին մեկնարկեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։

Հոբելյանական նիստի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության համաձայնագրեր ստորագրեց Մոլդովայի գիտությունների ակադեմիայի և Իրանի Իսլամական Հանրապետության գիտությունների ակադեմիայի հետ։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի գիտական համայնքը, պատվիրակություններ 12 պետություններից։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաները, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը։ Տեսաուղերձով հանդես եկան Միջազգային գիտական խորհրդի (ISC) նախագահ Փիթեր Գլյուկմանը, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Կանատբեկ Աբդրահմատովը,  Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար,  Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ գիտ․ քարտուղար, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Հասմիկ Սահակյանին  պարգևատրեց ՀՀ ԳԱԱ հոբելյանական մեդալներով։
 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 7, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Karen Karapetyan on "CONSTRUCTION OF COMPLETE CAPS IN AFFINE AG(n,3) AND PROJECTIVE PG(n,3) GEOMETRIES".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION