See All News

14.12.2023

Introduction to Big Data Analytics





Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF


«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Introduction to Big Data Analytics”։


Դասընթացի նպատակը.
Բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) և Big Data-ի համադրությունը առավելագույնի է հասցնում առաջադեմ հաշվողական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառելիությունը՝ հնարավորություն տալով կազմակերպություններին մշակել, վերլուծել և առավելագույն արժեքավոր տեղեկատվությունը դուրս բերել հավաքագրված մեծ ու բարդ տվյալներից:


Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
  • Introduction to Big Data
  • Big Data Technologies and Databases
  • Hadoop Framework and File System
  • MapReduce: Processing Big Data
  • Data Ingestion and Processing Techniques
  • Querying Big Data with Apache Hive and Apache Pig
Դասընթացը կվարեն ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն և գիտական հաշվողական կենտրոնի ղեկավար Հրաչյա Ասցատրյանը և կրթսեր գիտաշխատող Արթուր Լալայանը։


Ովքե՞ր կարող են մասնակցել՝
Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ ծրագրավորման և Linux-ի հիմունքներից։

Դասընթացի մանրամասները՝
  • մասնակցությունն՝ անվճար,
  • ձևաչափը՝ լսարանային /offline/,
  • մեկնարկը՝ դեկեմբերի 18,
  • տևողությունը՝ 12 ժամ,
  • օրերը՝ դեկտեմբերի 18, 19, 20 և 21, ժամերը՝ 18:30-21:30,
  • լեզուն՝ հայերեն, անգլերեն,
  • վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։

Ինչպե՞ս դիմել։
Հետաքրքրված անձինք պետք է մինչև դեկտեմբերի 14-ը /ներառյալ/ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/47gqUdo:

Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
  • +374 93 556810
  • +374 99 556810
  • +374 10 556810
  • +374 41 556816
 
News
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա ՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու համար
(Տեսնել ավելին)




On May 7, 2024 at 14:00 the general seminar of IIAP will be held (the seminar's room, IV floor).

On the agenda
 there is the report of Karen Karapetyan on "CONSTRUCTION OF COMPLETE CAPS IN AFFINE AG(n,3) AND PROJECTIVE PG(n,3) GEOMETRIES".




ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի  <<Կոդավորման և ազդանշանների մշակման>> բաժինը աշխատանքի է հրավիրում մաթեմատիկական և տեխնիկական կրթությամբ մագիստրոսների, ինչպես նաև 4-րդ կուրսի ուսանողների հետևյալ ուղություններում`
  • Գաղտնագրություն (Cryptography)
  • Կոդավորման Տեսություն (Coding Theory)
  • Պատկերների մշակում (Image Processing)
  • Ազդանշանների մշակում (Signal Processing)
  • Համակարգչային տեսանելիություն (Computer Vision) 
Պահանջներ՝
  1. Խորը գիտելիքներ հանրահաշվից և թվային մեթոդներից
  2. Անգլերենի իմացությունը պարտադիր է, ռուսերենի իմացությունը՝ ցանկալի:
  3. Ցանկալի է առնվազն մեկ ծրագրավորման լեզվի իմացություն:
  4. Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
Աշխատանքին դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը (CV) ուղարկել
sabrahamyan@sci.am  էլեկտրոնային հասցեին:




                                                           
CONTACTS
  • 0014, Yerevan, Republic of Armenia, 1, P. Sevak str.
  • Phone: (+37410) 28-20-50
  • E-mail: iiap@sci.am
ABOUT INSTITUTE
SCIENTIFIC ACTIVITY
EDUCATION