|
Armenian National Supercomputing Center / Data Visualization in Python
Event by Armenian National Supercomputing Center - Implemented by EIF and AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF
«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո հայտարարվում է ևս մեկ դասընթաց՝ "Data Visualization in Python”։
Դասընթացի նպատակը. Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին ծանոթանալ Python-ի գործիքակազմին, մասնավորապես՝ Pandas, Matplotlib, Seaborn գրադարաններին, կապված տվյալների վիզուալիզացիայի հետ: Մասնակիցները կկարողանան ավելի հեշտությամբ հայտնաոերել տվյալների հնարավոր օրինաչափությունները, միտումները և այլ բնութագրերը։
Դասընթացի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝
- Data visualization basics
- Python data visualization libraries
- Pandas
- Matplotlib
- Seaborn
- Capstone project
Դասընթացը կվարի Աշոտ Բալայանը, ով կրթություն է ստացել Նյու-Յորքի Բրուքլինի քոլեջում, Մոսկվայի Պետական Համալսարանում և Երևանի Պետական Համալսարանում, իսկ այժմ Վիճակագրական ծրագրավորում՝ R, SPSS, Python է դասավանդում Ռուս-Հայկական համալսարանում։
Ովքե՞ր կարող են մասնակցել՝ Մասնակիցները պետք է ունենան նախնական գիտելիքներ Python-ի հիմունքներից, Jupiter Anaconda-ից և Basic Descriptive Statistics-ից։
Դասընթացի մանրամասները՝
- մասնակցությունն՝ անվճար,
- ձևաչափը՝ լսարանային /offline/,
- մեկնարկը՝ նոյեմբերի 28,
- տևողությունը՝ 12 ժամ,
- օրերը՝ երեքշաբթի և չորեքշաբթի, ժամերը՝ 19:00-21:00,
- լեզուն՝ հայերեն, անգլերեն,
- վայրը՝ AITC կենտրոն (ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 1-ին հարկ)։
Ինչպե՞ս դիմել։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև նոյեմբերի 27-ը, ժամը՝ 14։00 լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/49pXawk.
Շտապե՛ք դիմել, տեղերը սահմանափակ են, ինչով պայմանավորված ոչ բոլոր հայտերը կստանան հաստատում։
Այս անվճար դասընթացների շարքն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT by EIF) կողմից՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ։
Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար՝
- +374 93 556810
- +374 99 556810
- +374 10 556810
- +374 41 556816
|
|
|