|
Միջազգային համագործակցության լավ մեկնարկ, որի սկիզբը հանդիսացավ փոխըմբռնման հուշագիրը
Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի՝ ի դեմս գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանի, և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի պրոբլեմների միացյալ ինստիտուտի (http://uiip.bas-net.by/eng/)՝ ի դեմս գիտական և նորարարական աշխատանքների գծով փոխնախագահ Սերգեյ Կռուգլիկովի, միջև։
Հուշագրի նպատակն է ապահովել երկու երկրներում գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ամրապնդել գիտական կապերը միջազգային համագործակցության միջոցով։
Համաձայն Հուշագրի, երկու հաստատությունները փորձում են մշակել և իրականացնել համատեղ գործառույթներ, ինչպիսիք են գիտնականների և հետազոտողների փոխանակումը, համատեղ նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում տեխնոլոգիաների կիրառմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների մշակումը:
Հուշագրի ստորագրմանը նախորդեցին կողմերի միջև բազմակողմանի քննարկումները, որի շրջանակներում Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի միացյալ ինստիտուտի գիտական և նորարարական աշխատանքների գծով փոխնախագահ Սերգեյ Կռուգլիկովի հետ Հայաստան են այցելել նաև Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի պետական գիտական ինստիտուտի տնօրեն Սերգեյ Լեմեշևսկին և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Մեքենաշինության միացյալ պետական գիտական ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Զայցևը։
|
|
|